«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վահագն Դավթյան-100

Վահագն Դավթյան-100
28.07.2022 | 07:25

Եթե մենք առհասարակ կարողանում ենք իշխել մեր կրքերի, մոլությունների վրա, ապա Վահագն Դավթյանը մարդու, գործչի և պոետի իր կյանքը վարում էր ճարտարապետներին քաջածանոթ ոսկե հատման օրենքով։


Նրա մեջ ոսկե հատման օրենքից էին ելնում կամ օրենքին էին հանգում հարաբերությունները մարդկանց հետ և երևույթների հետ։
Ոչ մի գիտակ ու գիտնական չի կարող վկայել գիտնականի նրա թուլությունը, ոչ մի բանաստեղծ չի կարող վկայել, թե նրա տարերքը պակաս կատաղի էր, ոչ մի խմբագիր չի կարող ասել, թե ինքը երբևէ ավելի համարձակ թերթ ու հանդես է հրապարակել, ոչ ոք չի կարող հպարտանալ, թե անձնական կամ ազգային ցավի առաջ ինքը ավելի զգայուն է եղել, և հակառակը՝ բոլորը-բոլորս միաբան ենք, որ մեր ամենագիտնականից գիտնական, ամենահամարձակից համարձակ, ամենահորդից հորդ՝ նա երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ չավիրեց իր ոչ աջ, ոչ էլ ձախ ափը:


Իր զուսպ, զորեղ, սթափ ներկայությամբ՝ ոչ մեկի, ոչ մեկիս
բերանը մի անգամ չշարժվեց մեծարման խոսքով պսակավորելու իրեն, և միայն հիմա, իր լռությունից օգտվելով, ասենք. ինչ մեծ, ինչ սև խոռոչ է իր լքած տեղը՝ բանաստեղծի տեղը և գործչի տեղը, ապաստարանը մշակութային ողջ ժառանգության և ապաստարանը կենդանի բոլոր թրթիռների

(Հրանտ Մաթևոսյան, 1996թ. հատված):


Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 8161

Մեկնաբանություններ